Ինչո՞ւ է առնանդամի մաշկը սպիտակում ու կարծրանում

2024/04/26

Տղամարդկանց մոտ սկլերոտիկ որքինը հիմնականում դրսևորվում է սեռական օրգանների մաշկի (թլիպ, գլխիկ..) քրոնիկական բորբոքային հիվանդութամբ: Իսկ կանանց մոտ ավելի շատ հանդիպում է ուղիղաղիքային բացվածքի (anorectal) սկլերոտիկ որքինը։

Այս հիվանդությունը քիչ ուսումնասիրված է, հանդիպում է տարբեր տարիքային խմբերում, սակայն ավելի հաճախ 40-50 տարեկան տղամարդկանց մոտ։ Սովորաբար սկլերոտիկ որքինը չի հանդիպում նորածնային տարիքում թլպատված տղաների մոտ։

Վիճակագրական տվյալների համաձայն սկլերոտիկ որքինը ամենահաճախ հանդիպում է ֆիմոզի դեպքում։ Նախատրամադրող գործոններ են հանդիսանում՝ չթլպատված լինելը, գիրությունը, շաքարային դիապետը, հիպոսպադիան, պիրսինգները, տրավմաներն ու վիրահատությունները։

Սկլերոտիկ որքինը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ։ Ինչպես նաև չկան բավարար տվյալներ, որոնք հաստատում են նրա պապիլոմավիրուսի, ինֆեկցիոն կամ հիվանդությունների հետ կապի մասին։

Ախտանշաններ, ախտորոշում, բարդություններ

Որոշ դեպքերում այս հիվանդությունը լինում է առանց նշանների։ Իսկ հաճախ ախտանշանները  կապված են միզասեռական համակարգի հետ։ Դրանք են՝

  • քոր, փառ, հոտ
  • ցավ, դիսկոմֆորտ
  • ճաք կամ պատռվածք
  • արյունահոսություն
  • միզարձակման խանգարում
  • սպիական փոփոխություններ
  • միզուղիների բորբոքում
  • թլիպի նեղացում, ֆիմոզ
  • ցավոտ էրեկցիա

Ախտորոշման համար պետք է ուշադրություն դարձնել առնանդամի, փոշտի մաշկային ախտահարմանը, սպիական փոփոխություններին, միզուկի արտաքին բացվածքին, նաև ֆիմոզի աստիճանին։

Առնանդամի սկլեոտիկ որքինի հիմնական բարդությունը կապված է թլիպի սկլերոտիկ փոփոխությունների հետ։ Այդ բարդություններից են՝ ֆիմոզը, պարաֆիմոզը, ցելուլիտը, առնանդամի մելանոման, միզուկի բացվածքի նեղացումը, միզակապությունը, երիկամային անբավարարությյունը,  առնանդամի գլխիկի քաղցկեղը։

Ուշադրության արժանի է հատկապես սկլերոտիկ որքինի ժամանակին բուժելը, քանի որ մոտավորապես 12.5% դեպքերում առնանդամի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Իսկ ընդհանուր առմամբ բուժման նպատակն է թեթևացնել հիվանդության ախտանիշները, կանխել սպիացման ու չարորակացման վտանգը, ինչպես նաև պահպանել սեռական և միզարձակման ֆունկցիաները:

Ընդհանուր խորհուրդներ
   

  • խուսափել մաշկը գրգռող միջոցներից (օճառ, գել, քիմիական նյութեր...)
  • խուսափել մեզի անմիջական շփումից և այդ նպատակով երբեմն նրբաքսուքներ օգտագործել
  • հսկել ու բուժել միզուղիների ախտանշանները
  • միզուկի նեղացման դեպքում՝ մեատոտոմիա կամ մեատոպլաստիկա
  • ֆիմոզի կամ պարաֆիմոզի դեպքում՝ թլպատում
  • քաղցկեղի վտանգի դեպքում մաշկի բիոպսի և համապատասխան վիրահատություն